Տնտեսություն

Վարդենիկում ոռոգվող հողատեսքերը կավելանան 54 հեկտարով

1 րոպեի ընթերցում

Վարդենիկում ոռոգվող հողատեսքերը կավելանան 54 հեկտարով

ԳԱՎԱՌ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդենիկ գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվում է ոռոգման ջրատարի արտաքին ցանց։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Վարդենիկի ոռոգման արտաքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 121 միլիոն 984 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հուլիսի վերջերից ու կավարտվեն այս տարվա նոյեմբերի վերջերին։ Ծրագրով նախատեսվում է 2553 մետր երկարության ջրատարի արտաքին ցանցի կառուցում՝ երկաթբետոնյա կիսախողովակներով, ինչի արդյունքում Վարդենիկում ոռոգելի հողատեսքերը կավելանան 54 հեկտարով։ 2023 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ շինարարական աշխատանքներն իրականացվել են շուրջ 30 տոկոսով։ Աշխատանքները կշարունակվեն ոռոգման սեզոնի ավարտից հետո։ Ծրագրի իրականացման կապալառուն է «Ստոնգշին» ընկերությունը։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում