Բժիշկը ներկայացրել է ծովում մազերի որակը պահպանելու միջոցները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոսմետոլոգ, տրիկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Անաստասիա Կուրսկայան ներկայացրել է ծովում մազերի որակը պահպանելու ուղիները։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն, մասնագետը կանանց, ովքեր պարբերաբար դիմում են մազերը ներկելու ընթացակարգին, խորհուրդ է տվել հանգստի մեկնելուց առաջ թարմացնել գույնը։ «Առանց պիգմենտի չներկված մազերը արևի ուղիղ ճառագայթների ազդեցության տակ շատ ավելի ենթակա են չորության և փխրունության, մինչդեռ ներկը մազերի համար ստեղծում է պաշտպանիչ շերտ»,- բացատրել է կոսմետոլոգը։

Բացի այդ, բժիշկը հորդորել է չմոռանալ գլխարկների մասին։ Միևնույն ժամանակ Կուրսկայան խորհուրդ է տվել նաև պարբերաբար հյուսել մազերը։ Նրա խոսքով՝ ուլտրամանուշակագույն ճառագայթումը բացասաբար է անդրադառնում գլխամաշկի և մազերի արմատների վրա՝ առաջացնելով ճաղատություն և վաղ ճերմակություն։

Մասնագետը զգուշացրել է ծովի աղից պաշտպանվելու համար կոսմետիկայի օգտագործման կարևորության մասին։ Նաև լողափ գնալուց առաջ անհրաժեշտ է օգտագործել մազերի քսուքներ, որոնք կհեշտացնեն սանրելը։ «Յուղի օգտագործումը խորհուրդ չի տրվում։ Այն արագ տաքանում է արևի տակ և այրում մազերը՝ հանգեցնելով դրանց նոսրացման»,- եզրափակել է Կուրսկայան։

Հայերեն

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին

Ենոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին հոկտեմբերի 4-ին կկատարվեն պայթեցման աշխատանքներ