Մոսկվայի մարզում ԱԹՍ-ների հերթական գրոհն է կասեցվել, դրանցից մեկն ընկել է «Մոսկվա-սիթի»-ում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Անօդաչու թռչող սարքերը գիշերը հերթական անգամ թիրախավորել են Մոսկվայում գտնվող օբյեկտներ։ Երեք անօդաչուների հարձակման փորձը կանխվել է։ Դրանցից մեկն ընկել է «Մոսկվա-սիթի»-ում, մյուս երկուսը՝ Մոսկվայի մարզի տարածքում։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությունը։

«Ս.թ.օգոստոսի 23-ի գիշերը հակաօդային պաշտպանության ուժերը խափանել են Կիևի վարչակարգի հերթական փորձը՝ ինքնաթիռային տիպի երեք անօդաչու թռչող սարքերով ահաբեկչություն իրականացնել Մոսկվա քաղաքում։Մայրաքաղաքի վրա գրոհող ԱԹՍ-ներից երկուսն օդում ոչնչացվել են ՀՕՊ համակարգերի կողմից Մոսկվայի մարզի Մոժայսկի և Խիմկիի շրջանների տարածքում։Երրորդ ԱԹՍ-ն ճնշվել է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով և, կորցնելով կառավարումը, բախվել է «Մոսկվա-սիթի» համալիրում կառուցվող շենքին», - նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։

Գերատեսչությունում հավելել են, որ միջադեպի հետևանքով տուժածներ չկան։

Իր հերթին Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ «Մոսկվա-սիթի»-ում ԱԹՍ-ի ընկնելու հետևանքով հարևան երկու 5-հարկանի շենքերում կոտրվել են ապակիները։

Հայերեն

Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվել

Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ

Իսրայելում նշում են հոկտեմբերի 7-ի հարձակման 3-րդ տարելիցը

Բելգիական ընկերությունները ՀՀ-ում են. օրակարգում տնտեսական կապերի ընդլայնումն է

Վրաստանում անցկացվում են Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին

Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի

Վենսը հայտնել է Իրանի դեմ պատերազմն ավարտելու պայմանը

Ադրբեջանցի զինվորի քրեական գործով ընթացակարգերը տեղի են ունենալու Հայաստանի Հանրապետությունում

Բուենոս Այրեսում կայացել է Լիոնել Մեսիի հրաժեշտի հանդիպումը

Կենսաբազմազանության խաչմերուկ. ՄԱԿ-ի մշտական համակարգողը COP17-ին ընդառաջ խոսել է Հայաստանի հարուստ ու փխրուն էկոհամակարգերի մասին