Գեղարքունիքի մարզում 2023 թվականին կիրականացվի սուբվենցիոն 21 ծրագիր՝ 122 ենթածրագրերով

1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզում այս տարի կիրականացվի սուբվենցիոն 21 ծրագիր՝ 122 ենթածրագրերով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, 2023 թվականի օգոստոսի 20-ի դրությամբ Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից Գեղարքունիքի մարզում հաստատված սուբվենցիոն 144 ենթածրագրերից 134 -ի վերաբերյալ կնքվել են շինարարական աշխատանքների պայմանագրեր։ 134 ենթածրագրերից 12-ի իրականացումը տեղափոխվում է 2024 թվական, որի արդյունքում իրականացման փուլում են այժմ գտնվում 122 ենթածրագիր, որոնց արժեքը, ըստ կնքված պայմանագրերի, կազմում է 6,6 միլիարդ դրամ, որից 4,1 միլիարդ դրամը ՀՀ կառավարության մասնաբաժինն է, իսկ 2,8 միլիարդ դրամը՝ Մարտունու, Գավառի, Սեւանի, Ճամբարակի եւ Վարդենիսի համայնքապետարանների մասնաբաժինը։

Սուբվենցիոն ծրագրերով նախատեսված շինարարական աշխատանքներն այժմ ընթանում են մարզի գրեթե բոլոր համայնքներում։

Մարզի համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը 2023 թվականի օգոստոսի 14-ի դրությամբ կազմում է 102,1 տոկոս, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է մոտ 30 տոկոսով։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Օրվա հերոսները փոքրիկներն են․ ՆԳՆ-ն երեխաների տոնին կազմակերպել է ուսուցողական արշավ

Հայաստանը՝ հատուկ հյուր Indonesia Fashion Week 2025-ում

Մետրոպոլիտենում նշվել է Երեխաների պաշտպանության միջազգային օրը

Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

Իսրայելը հայտարարել է, որ համաձայն է ԱՄՆ առաջարկած հրադադարի ծրագրին, մինչդեռ ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է

Գյումրիում տոնական միջոցառումներ են անցկացվել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

Դուք նշանակալի ներդրում եք ունենում ԵԱՏՄ տարածքում համագործակցության ամրապնդման գործում. ԵԱՏՀ կոլեգիայի նախագահը՝ ՀՀ վարչապետին

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը, աշխարհի, Եվրոպայի չեմպիոնները Հունիսի 1-ը տոնել են մանկատներից մեկի փոքրիկների հետ

Ռուսաստանում կամրջի փլուզումը հանգեցրել է ճանապարհատրանսպորտային պատահարի. կան զոհեր ու վիրավորներ