Հայաստանը կմասնակցի Յարոսլավլի Վոլկովյան թատերական փառատոնին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յարոսլավլի Ֆյոդոր Վոլկովի անվան դրամայի ռուսական պետական ​​ակադեմիական թատրոնում սեպտեմբերի 19-ին կբացվի Վոլկովյան XXIII միջազգային փառատոնը: Բացի ռուսաստանցի մասնակիցներից, փառատոնին կմասնակցեն թատերախմբեր Հայաստանից, Բելառուսից և Սերբիայից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին ТАСС-ին հայտնել են Վոլկովյան թատրոնի մամուլի ծառայությունում։

«Բացի Ռուսաստանի թատրոններից, այս տարի փառատոնին սպասվում են թատերախմբեր Հայաստանից, Բելառուսից և Սերբիայից։ Ընդհանուր առմամբ, իր աշխատանքը կցուցադրի 15 թատրոն, հանդիսականները կդիտեն 16 ներկայացում», - ասել է գործակալության զրուցակիցը:

Վոլկովյան փառատոնը նվիրված է լինելու դրամատուրգ Ալեքսանդր Օստրովսկու ծննդյան 200-ամյակին և կանցկացվի «Օստրովսկին. ժամանակակիցները և արդիականությունը» նշանաբանով։ Փառատոնը կմիավորի ականավոր դրամատուրգի պիեսների բեմադրությունները, ինչպես նաև Օստրովսկու ժամանակակիցների՝ 19-րդ դարի ռուս դասականների ստեղծագործությունների բեմականացումներ։ Ըստ հաղորդագրության՝ հանդիսատեսին կներկայացվեն ինչպես ժամանակակից, «անսպասելի մեկնաբանություններ», այնպես էլ դասական բեմադրություններ:

Փառատոնի մասնակիցների թվում են թատրոններ Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, Սարատովից, Կալուգայից, Տվերից, Իժևսկից, Ռիբինսկից, ինչպես նաև Դոնեցկից։

Վոլկովյան փառատոնը Յարոսլավլում սեպտեմբերին անցկացվում է 2000 թվականից։ Ֆյոդոր Վոլկովի անվան դրամայի թատրոնի` առաջին ռուսական պրոֆեսիոնալ թատրոնի բեմում իրենց ներկայացումներն են ցուցադրում թատերախմբեր տարբեր երկրներից: Փառատոնում տեղի է ունենում Ռուսաստանի Դաշնության կառավարության Ֆյոդոր Վոլկովի անվան մրցանակի հանձնման արարողությունը:

Հայերեն فارسی Русский

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից