Շահ Չերաղ դամբարանի վրա հարձակման մեջ կասկածվող 4 մարդ ձերբակալվել է
1 րոպեի ընթերցում
![Շահ Չերաղ դամբարանի վրա հարձակման մեջ կասկածվող 4 մարդ ձերբակալվել է](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/08/1117327.jpg)
ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հարավում գտնվող Շիրազ քաղաքում Շահ Չերաղ դամբարանի վրա հարձակման մեջ կասկածվող 4 մարդ ձերբակալվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ IRNA գործակալության հրապարակման մեջ նշվում է, որ այդ մասին հայտնել է Ֆարս նահանգի գլխավոր դատախազ Քազեմ Մուսավին:
«Դամբարանի վրա կրակ բացած գլխավոր ահաբեկիչն անմիջապես ձերբակալվել է և տարվել հարցաքննության»,- ասել է նա։
Օգոստոսի 13-ին Շահ Չերաղում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով մեկ մարդ մահացել է, 8-ը՝ վիրավորվել։ Մուսավիի խոսքով՝ վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է:
Սա Իրանի Շահ Չերաղ մզկիթում ահաբեկչության երկրորդ դեպքն է։ 2022 թվականի հոկտեմբերի 26-ին ահաբեկիչը կրակ էր բացել Շիրազ քաղաքի Շահ Չերաղի դամբարանի տարածքում, ինչի հետևանքով 13 մարդ մահացել էր, 26-ը՝ վիրավորվել։