ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն оգոստոսի 13-ին, ժամը 11:26-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Զաքյան և Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկի մոտակայքում գտնվող այգում այրվում է խոտածածկույթ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 12։05-ին, մարվել՝ 13։26-ին։