ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում մահապատժի են դատապարտվել հինգ տղամարդիկ, որոնք մեղադրվել են իրանցի կնոջ բռնաբարության մեջ:
Մահապատժի դատավճիռն իրականացվել է օգոստոսի 9-ին:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ այս մասին Tasnim գործակալությանը հայտնել է Մարանդ քաղաքի դատախազ Զիա Մեհրը։
«2022 թվականի մայիսին մի երիտասարդ տիկին դիմել է Մարանդ քաղաքի դատախազություն՝ ասելով, որ իրեն առևանգել են հինգ անհայտ տղամարդիկ, տարել են սարեր (քաղաքի շրջակայքում), որտեղ առևանգողներն իրեն բռնաբարել են», - ասել է Մեհրը:
Հանցագործությունից չորս օր անց տեղի ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալներին: Դատախազի խոսքով՝ մեղադրյալներն անմիջապես ընդունել են իրենց մեղքը: