Արցախ

Արամ Ա կաթողիկոսն Արցախի ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ շնորհավորել է  Դավիթ Իշխանյանին

1 րոպեի ընթերցում

Արամ Ա կաթողիկոսն Արցախի ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ շնորհավորել է  Դավիթ Իշխանյանին

ԱՆԹԻԼԻԱՍ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը նամակով ջերմորեն ողջունել է Արցախի Ազգային ժողովի նախագահի պաշտոնում Դավիթ Իշխանյանի ընտրությունը:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության տեղեկացմամբ՝ Վեհափառ Հայրապետն իր նամակում նշել է. «Արցախի դիմագրաւած ներկայ վճռական հանգրուանին, Ձեր պատասխանատուութիւնը, որպէս Խորհրդարանի նախագահ, Ձեզ կը դնէ լուրջ մարտահրաւէրներու դիմաց: Ձեր առջեւ կը բացուին պատասխանատուութեան նոր, այլ դժուարին հորիզոններ: Մօտէն ճանչցած ըլլալով Ձեզ, վստահ ենք, որ յանձնառութեան ամուր ոգիով ու խոհեմութեամբ պիտի դիմագրաւէք Արցախի անկախութեան սպառնացող բոլոր վտանգները»:

Նորին Սրբությունը հավելել է. «Յանուն Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան, եւ անձնապէս, կը վստահեցնենք Ձեզ, որ մեր Սուրբ Աթոռը պիտի շարունակէ զօրավիգ կանգնիլ Արցախի պետութեան ամրացման ու անոր քաջարի ժողովուրդին, ի խնդիր Արցախի անվտանգութեան ու անկախութեան»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում