Վատիկանի շարունակվող աջակցությունը կարևոր է Արցախի համար. Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Պապական պատվիրակին

2 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն օգոստոսի 7-ին ընդունել է Պապական պատվիրակ Պաոլո Բորջիային՝ նրա ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախի կացությանը:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության տարածած հաղորդագրության մեջ նշվում է. «Այս առաւօտ՝ Երկուշաբթի, 7 Օգոստոս 2023-ին, Պիքֆայայի Ս. Աստուածածին Վանքին մէջ, Վեհափառ Հայրապետը ընդունեց այցելութիւնը Պապական Նուիրակ Փաուլօ Պորճիա եպիսկոպոսին։

Աւելի քան մէկ ժամ տեւած հանդիպումը առիթ հանդիսացաւ քննարկելու Լիբանանի նախագահական ընտրութեան, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան ու Վատիկանի միջեւ յարաբերութեան առնչուած եւ այլ միջ-եկեղեցական հարցեր։

Վեհափառ Հայրապետը յատուկ կերպով Պապական Նուիրակին ուշադրութեան յանձնեց աւելի քան 8 ամիսներէ ի վեր Ազրպէյճանի կողմէ շրջափակումի ենթարկուած Արցախի պարզած ներկայ կացութիւնը։ Արամ Ա. Կաթողիկոս յիշեցուց, թէ «հայ եկեղեցին ու հայ ազգը միշտ երախտապարտ եղած են Հայաստանի ու Արցախի գծով Նորին Սրբութիւն Ֆրանսիս Պապին եւ ընդհանրապէս Վատիկանի զօրակցական կեցուածքներուն ու արտայայտութիւններուն նկատմամբ։ Գիտենք, որ Պապը Արցախի շրջափակման առիթով իր մտահոգութիւնը յայտնած էր ու շեշտած՝ կարելի փութով անոր վերջ տալու անյետաձգելի հրամայականը»։ Շարունակելով իր խօսքը Հայրապետը ըսաւ.- «մեր ազգին ջերմ սպասումն է, որ Արցախի նկատմամբ Վատիկանը շարունակէ զանազան կարպերով իր զօրակցութիւնը արտայայտել, յատկապէս միջազգային շրջանակներէն ներս»։

Պորճիա եպիսկոպոսը մօտէն տեղեակ ըլլալով Արցախի հարցին, խոստացաւ Վեհափառ Հայրապետին մտածումներն ու սպասումները շուտով փախանցել Վատիկանին»։

Հայերեն Français Русский

Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը

Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին

Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի

ՌԴ-ի կողմից Կիևին հասված հարվածների հետևանքով վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատան շենքը

Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում Մուրացանի փողոցում կրակոցների մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ

Իրանը բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել Քուվեյթին

ԱՄՆ-ն հերթական ավիահարվածներն է հասցրել Իրանին

ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին

Հայաստանում ինձ զգում եմ այնպես, ինչպես դրախտում. Սև Օհանյան