Միջազգային

Հռոմի պապը Եվրոպային կոչ է արել ստեղծագործաբար մոտենալ Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանը

1 րոպեի ընթերցում

Հռոմի պապը Եվրոպային կոչ է արել ստեղծագործաբար մոտենալ Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանը

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը Եվրոպային կոչ է արել Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար ստեղծարար լուծումներ գտնել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է«Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը:

«Երբ մենք Եվրոպային նայում ենք ցնցված և սիրով, ես ուզում եմ հարցնել. ո՞ւր ես նավարկում, եթե չես առաջարկում խաղաղության ուղիներ, ստեղծագործ ուղիներ՝ դադարեցնելու ռազմական գործողությունները Ուկրաինայում և վերջ դնելու բազմաթիվ արյունալի հակամարտություններին ամբողջ աշխարհում»,- ասել է Հռոմի պապը՝ Պորտուգալիա կատարած այցի ժամանակ։

Նա հավելել է, թե իրեն մտահոգում է այն, որ աշխարհի շատ երկրներում անընդհատ ներդրումներ են կատարվում զենքի, այլ ոչ թե երեխաների ապագայի համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում