Սպորտ

«Ալաշկերտ»-ը Երևանում զիջեց «Դեբրեցեն»-ին

1 րոպեի ընթերցում

«Ալաշկերտ»-ը Երևանում զիջեց «Դեբրեցեն»-ին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Ալաշկերտ»-ը առաջին խաղում հյուրընկալեց հունգարական «Դեբրեցեն»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Աբովյանի քաղաքային մարզադաշտում կայացած խաղի մեկնարկային րոպեներին թիմերը փոխանակվում էին գրոհներով, սակայն առավել վտանգավոր գործում էին «Դեբրեցեն»-ի ֆուտբոլիստները: Խաղակեսի միջնամասում «Ալաշկերտ»-ը մի քանի լավ հնարավորություն ուներ, սակայն գրոհի ավարտն անարդյունավետ էր ստացվում:

Երկրորդ կեսի մեկնարկին` 50-րդ րոպեին, «Դեբրեցեն»-ը առաջ անցավ հաշվի մեջ: Գոլն իր ակտիվում գրանցեց Լոնչարը: «Ալաշկերտ»-ը բաց թողած գնդակից հետո նետվեց հետ բերելու կորցրածը, սակայն հայկական ակումբին այդպես էլ չէր հաջողվում գտնել «Դեբրեցեն»-ի խոցելի օղակը:

«Ալաշկերտ»-«Դեբրեցեն»`0:1:

Թիմերի պատասխան խաղը կկայանա մեկ շաբաթ անց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում