Ադրբեջանն ուզում է ուժի միջոցով փակել հակամարտության էջը. Արցախի նախագահ

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի շրջափակման միջոցով Ադրբեջանը հետապնդում է մի շարք՝ երկարաժամկետ, միջնաժամկետ ու կարճաժամկետ նպատակներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 25-ին լրագրողների հետ ունեցած հանդիպմանը նշեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Երկարաժամկետ նպատակներից է ձերբազատվել Արցախի ժողովրդից՝ իրականացնելով Արցախի ամբողջական էթնիկ զտում: Այսկերպ նա ուզում է ուժի միջոցով փակել հակամարտության էջը:

Միջնաժամկետ նպատակը Արցախի ժողովրդի բռնի կերպով հպատակեցումն է, Արցախի Հանրապետության, դիմադրողականության համակարգերի կազմաքանդումը: Ադրբեջանի նպատակն է՝ Արցախի բնակչությանը մղել արտագաղթի, փլուզել Արցախի տնտեսությունը, ձեռք բերել լրացուցիչ ճնշման միջոց Հայաստանի վրա, մասնավորապես, Ադրբեջանի ու Նախիջևանի միջև Հայաստանի տարածքով արտատարածքային ճանապարհ ձեռք բերելու նպատակով:

Կարճաժամկետ նպատակների մեջ է մտնում Արցախի ժողովրդին հոգեբանական ահաբեկչության ենթարկելը, Արցախի մուտքի և ելքի հանդեպ մշտական վերահսկողություն սահմանելը, Արցախում ապրելու համար անտանելի պայմանների ստեղծումը, հայկական կողմերի կարմիր գծերը փորձարկելն ու հատելը, անվտանգության և կայունության միջազգային և տարածաշրջանային երաշխիքների հեղինակազրկումը»,- շեշտեց Արցախի նախագահը:

Հայերեն Русский Türkçe

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA

Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին

«Թատերական Լոռի» փառատոնը կանցկացվի Ալավերդիում և Վանաձորում

Կրասնոդարում Wildberries-ի վրա հարձակման հետևանքով 1 մարդ է զոհվել