Փաշինյանը վստահեցնում է, որ չի քննարկել Ադրբեջանի առաջարկը Աղդամով Լեռնային Ղարաբաղին օգնություն ուղարկելու վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշում է, որ Բրյուսելում հուլիսի 15-ին Ադրբեջանի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի հետ եռակողմ հանդիպման ժամանակ ինքը չի մտել քննարկման մեջ՝ կապված Աղդամով Լեռնային Ղարաբաղին օգնություն հասցնելու Ադրբեջանի առաջարկի հետ։ Մամուլի ասուլիսի ժամանակ Փաշինյանը շեշտեց, որ ինքը նման քննարկման մեջ չի մտել, քանի որ դրա անհրաժեշտությունը չի տեսել ու նաև դրա մանդատն էլ չունի։

«Ոչ, ես նման հարց չեմ քննարկել, որովհետև չեմ կարծում, թե նման հարց քննարկելու որևէ մանդատ ունեմ։ Լաչինի միջանցքի հարցը քննարկելու մանդատ ունեմ, որովհետև այն ստեղծվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, որի ստորագրողներից մեկը ես եմ։ Այդ հարթակներում մենք քննարկում ենք միայն Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և միջանցքի բացման հետ կապված հարցերը, այլ հարցեր ես չեմ քննարկել»,- հայտարարեց Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Բրյուսելի եռակողմ հանդիպման ժամանակ Ադրբեջանի առաջարկի վերաբերյալ քննարկում եղե՞լ է։

Բրյուսելում եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կարևորել էր Աղդամով Լեռնային Ղարաբաղին օգնություն ուղարկելու Ադրբեջանի առաջարկը։ Միշելի հայտարարությունը Փաշինյանի համար անակնկալ չի եղել, սակայն Հայաստանի վարչապետը ևս մեկ անգամ շեշտեց՝ ինքը նման հարց չի քննարկել։ «Ես ասել եմ, որ նման հարց քննարկելու անհրաժեշտություն և մանդատ չունեմ, ես ունեմ քննարկելու հարց՝ կապված Լաչինի միջանցքի հետ, որովհետև այն ստեղծվել է այդ թվում իմ ստորագրությամբ, և մենք ունենք Արդարադատության միջազգային դատարանի որոշում միջանցքով քաղաքացիների, բեռների և տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժն ապահովելու վերաբերյալ»,- ասաց Փաշինյանը։

Հայերեն

Թեհրանը լիովին պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի պատժամիջոցներին. Իրանի ֆինանսների նախարար

Ոստիկանության գվարդիայի ծառայողները բացահայտել են շուրջ 600 հանցագործության դեպք

Պեսկովը «կեղծ լուրեր» է որակել Ռուսաստանում նոր զորահավաք անցկացնելու պլանների մասին հաղորդագրությունները

ԿԳՄՍՆ-ի օգոստոսյան խորհրդակցությունները՝ Արագածոտնի մարզում

Կանադան ԵՄ-ի հետ բանակցություններ կսկսի տնտեսական և անվտանգության կապերի ամրապնդման շուրջ

Պակիստանը և Իրանը քննարկում են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագրի վերականգնման հնարավորությունը

Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնել Ռոբերտ Քոչարյանին առնչվող քրեական վարույթի վերաբերյալ. ձերբակալվել է 6 անձ

Տատիկի երգերից մինչև արվեստի աշխարհ․ Վալենտինա Սաֆարյանի ճանապարհը

Թրամփը ևս մեկ տարով երկարաձգել է Կուբայի դեմ էմբարգոն

Դիլիջանի Art Park նախագիծն ընդգրկվել է World Architecture Festival Awards 2026-ի եզրափակիչ փուլ