Թեհրանը պատրաստ է «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել Բաքվի և Երևանի մասնակցությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանը կենտրոնացած է Կովկասյան տարածաշրջանում խաղաղության հաստատման վրա, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը՝ հայտնելով Թեհրանի պատրաստակամությունը «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաների մասնակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:

«Հարավային Կովկասի տարածաշրջանը մեծ նշանակություն ունի Իրանի համար»,-հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Իրանը ողջունում է տարածաշրջանի երկրների միջև մերձեցումը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններում առաջընթացը», - ասել է Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:

«Իրանը կենտրոնացած է Կովկասյան տարածաշրջանում խաղաղության հաստատման վրա», - ասել է նա՝ հավելելով, որ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ իր վերջին հանդիպումը, վերջին ամիսներին Հայաստանի վարչապետի հետ նրա հանդիպումը և այսօր Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպումը կարող են դիտարկվել որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության ստեղծման Իրանի միջոցներ:

Նրա խոսքով՝ Թեհրանը կարծում է, որ հարևանների շրջանում խաղաղությունն ու անվտանգությունը համապատասխանում են տարածաշրջանի երկրների ընդհանուր շահերին:

«Կովկասյան տարածաշրջանը չպետք է վերածվի իշխանության համար կռիվների և մրցակցության թատերաբեմի, քանի որ դա ձգձգում է խաղաղությունը տարածաշրջանում», - նշել է նա՝ հավելելով, որ կայուն խաղաղությունը կառավարությունների և ազգերի միջև բարեկամական և սահուն լեզու է պահանջում:

«Մենք ողջունում ենք տարածաշրջանի երկրների միջև «3+3» ձևաչափը, և Իրանը հայտարարում է այդ հանդիպումն անցկացնելու իր պատրաստակամության մասին, որին կմասնակցեն նաև Հայաստանն ու Ադրբեջանը»,- եզրափակել է նա:

Հայերեն English Français Русский

Հաագայի դատարանը հերթական դատավճիռն է կայացրել Կոսովոյի ալբանացի զինյալների նախկին առաջնորդի նկատմամբ

Ուժեղ պայթյուն է որոտացել իրանական Քեշմ կղզու մոտակայքում

Դավիթ Խուդաթյանը հանդիպումներ է ունեցել Իրանի փոխնախագահի, էներգետիկայի և նավթի նախարարների հետ

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավարին

Սերբիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել․ օդաչուն զոհվել է

Արմավիրի մարզի Գայ գյուղում գործող ձկնաբուծարանում ապօրինի ջրօգտագործման դեպք է արձանագրվել

Մոլդովան պատերազմի ավարտից հետո կմասնակցի Ուկրաինայի ականազերծման աշխատանքներին. Moldpres

Գևորգ Պապոյանը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ խորհրդակցությունների

ԱԺ նախագահն առաջարկել է Արսեն Գևորգյանի մահվան դեպքը քննարկել առանց քաղաքական շահարկումների

ՃՇՀԱՀ-ի և ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր