Հասարակական

Քոուչինգը Հայաստանում ներդրվում է կրթության մեջ

2 րոպեի ընթերցում

Քոուչինգը Հայաստանում ներդրվում է կրթության մեջ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քոուչինգի միջազգային ֆեդերացիայի հայաստանյան մասնաճյուղը (ICF-Հայաստան) «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ) հետ համատեղ իրականացնում է ծրագիր, որի նպատակը կրթության մեջ քոուչինգը ներդնելն է։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ICF-Հայաստանից, այս փուլում վերապատրաստվում են ՔՈԱՖ ՍՄԱՐԹ Կենտրոնի ծրագրավարներն ու ծրագրերի համակարգողները: Նրանք ծանոթանում են քոուչինգի առանձնահատկություններին և թե ինչպես այն կիրառել կրթության մեջ:

Speakers-1 (1).jpg (436 KB)

«Այս առումով քոուչինգն ունի մեծ գործիքակազմ։ Ուսուցիչները սովորում են տիրապետել բաց եւ զորեղ հարցերի։ Այդպիսով նրանք նպաստում են աշակերտների եւ ուսանողների գիտակցվածությանը,ակտիվության բարձրացմանը։ Իսկ իրենք էլ հմտանում են աշակերտին կամ ուսանողին լսելու, կարծիքն ընդունելու, ինչպես նաեւ թիմ ձևավորելու կարողությունների մեջ։

Ծրագրի նպատակը կրթության որակի եւ մեթոդների փոփոխությունն է՝ քոուչինգային տեխնոլոգիաների եւ հմտությունների ներդրման միջոցով, ինչը միտված է ուսուցման մեթոդներն ավելի աշակերտակենտրոն, ստեղծարար, հետաքրքիր եւ մոտիվացնող դարձնելուն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Group (1).jpg (551 KB)

Ըստ աղբյուրի՝ ծրագիրը վարում են ICF Հայաստանի անդամ դասընթացավարներ։

Ինչպես նշում է ICF նախագահ Նանա Հովհաննիսյանը, իրական և կայուն փոփոխությունների ամենակարճ ճանապարհը հենց կրթությունն է:

Audience (1).jpg (458 KB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում