Հասարակական

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

1 րոպեի ընթերցում

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին  սպասվում է փոփոխական եղանակ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ Երևանում հուլիսի 11-ի ցերեկը սպասվում է, հուլիսի 16-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 12-15-ը և 16-ի գիշերը կդիտվի առանց տեղումների եղանակ։

11-07-yerevan.png (31 KB)

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը հուլիսի 11-ի ցերեկը կնվազի 6-8, 12-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով, հուլիսի 12-ի ցերեկը, 13-15-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա։

11-07-armenia.png (307 KB)

Մարզերում հուլիսի 11-ի ցերեկը շրջանների զգալի մասում, հուլիսի 16-ի ցերեկն առանձին շրջաններում կլինի կարճատև անձրև և ամպրոպ, 11-ի ցերեկը առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 12-15-ը, 16-ի գիշերը կդիտվի առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարմտյան 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ կլինի քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Լեռնային Ղարաբաղում հուլիսի 11-ին սպասվում է կարճատև անձրև։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում