Սևանա լճի մակարդակը մայիսի համեմատությամբ բարձրացել է 13 սմ-ով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևանա լճի մակարդակն այս պահին 1956 սմ է, մայիսի 14-ի դրությամբ բարձրացել է 13 սմ-ով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը՝ ԱԺ-ում Սևանից լրացուցիչ ջրառի վերաբերյալ նախագծի քննարկմանը:

«Մայիսի 14-ի դրությամբ Սևանի մակարդակը եղել է 1943 սմ: Մենք այսօրվա դրությամբ ունենք 1956 սմ: Այսինքն՝ մայիսի 14-ից հետո Սևանի մակարդակը 13 սմ-ով բարձրացել է»,-ասաց փոխնախարարը:

Այս տարի մինչև այսօր Սևանա լճից ոռոգման նպատակով իրականացվել է 82.3 մլն խմ ջրառ, Արփա-Սևան թունելի համակարգով դեպի Սևան տեղափոխվել է 81.38 մլն խմ: 13 մլն խմ-ն հաշվարկային 1 սմ-ն է: «Ստացվում է, որ մենք ինչքան վերցրել ենք, այդքան ավելացրել ենք Սևանում: Եվ այդ +13 սմ-ն այլ երևույթի արդյունք է: Մի տարբերակ կարող է լինել ջրերի հոսքը, մյուսը՝ գոլորշացման ռեժիմները: Դա ուսումնասիրության այլ թեմա է: Բայց փաստ է, որ Սևանն այս պահին 13 սմ-ով բարձրացել է»,-ասաց Տերտերյանը:

Հայերեն

Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակը ձերբակալվել է

Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է

Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան

Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը

Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը

Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրն է

Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստը

Հնդկաստանում մայրական առողջության ցուցանիշները հասել են պատմական առավելագույնին

Վարչապետն AMAA բարեգործական ՀԿ–ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը