Հասարակական

Երևան-Մեղրի ավտոճանապարհին բեռնատարին բախված ավտոմեքենայի վարորդը և ուղևորը մահացել են

1 րոպեի ընթերցում

Երևան-Մեղրի ավտոճանապարհին բեռնատարին բախված ավտոմեքենայի վարորդը և ուղևորը մահացել են

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Արփի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 116-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «KamAZ» մակնիշի բեռնատարին:

Նշվում է, որ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Բ. Գ.-ն, Լ. Ս.-ն և Ա. Ջ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն, որտեղ Բ. Գ.-ն և Ս. Բ.-ն մահացել են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում