Տարածաշրջանային

Իրանի հարավ-արևելքում ավելի քան հազար մարդ է տուժել ավազամրրիկներից

1 րոպեի ընթերցում

Իրանի հարավ-արևելքում ավելի քան հազար մարդ է տուժել ավազամրրիկներից

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հարավ-արևելյան Սիստան և Բելուջիստանի նահանգում ավելի քան 1000 մարդ է տուժել է ավազամրրիկներից։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ТАСС գործակալությունից։

«120-օրյա քամիների նոր ալիքը պատել է Սիստանի տարածաշրջանը, ներառյալ՝ նահանգի հյուսիսի հինգ մարզերը՝ Զաբոլը, Զահակը, Համունը, Հիրմանդը և Նիմրուզը: Հուլիսի 2-ից մինչ օրս տարածաշրջանի բժշկական կենտրոններ դիմած մարդկանց ընդհանուր թիվը կազմել է 1010», - հայտնել է նահանգի ճգնաժամային վարչության գլխավոր տնօրեն Մաջիդ Մոհեբին։

162 տուժած հոսպիտալացվել է, մնացածը ամբուլատոր բուժում են անցել։ Բժշկական օգնության դիմողները գանգատվել են շնչառության, աչքերի և սրտի հետ կապված խնդիրներից:

Տարածաշրջանում աշխատում են Կարմիր մահիկի աշխատակիցները, որոնք մոտ 3800 դիմակ են բաժանել Սիստան և Բելուջիստանի բնակիչներին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում