Տարածաշրջանային

Եգիպտոսը հանդես է գալիս Իրանի հետ ավիահաղորդակցության աստիճանական վերսկսման օգտին

2 րոպեի ընթերցում

Եգիպտոսը հանդես է գալիս Իրանի հետ ավիահաղորդակցության աստիճանական վերսկսման օգտին

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսի իշխանություններն առաջադրել են պայմաններ Իրանի հետ ուղիղ օդային հաղորդակցության վերականգնման համար։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այս մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքի աղբյուրը։

Ըստ հեռուստաալիքի զրուցակցի տեղեկատվության՝ Կահիրեի պայմաններից մեկն օդային հաղորդակցության աստիճանական վերականգնումն է։ Եգիպտոսը նաև առաջադրել է անվտանգության որոշ պահանջներ։ Աղբյուրի պնդման համաձայն՝ երկու երկրների պատվիրակություններն Իրաքում խորհրդակցություններ կանցկացնեն դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման հարցով։ Թե երբ կարող է կայանալ այդ հանդիպումը, չի նշվում։

Ինչպես հուլիսի 2-ին հաղորդել է Tasnim գործակալությունը, Եգիպտոսն ու Իրանը մտադիր են օգոստոսին վերսկսել ուղիղ ավիահաղորդակցությունը։ Երկար տարիների ընթացքում Թեհրան - Կահիրե երթուղով առաջին չվերթը կկայանա 45 օրից․ կողմերը կդադարեն օգտագործել Իրաքը՝ որպես թռիչքների տարանցիկ կանգառ։

Կահիրեի և Թեհրանի միջև կապերը խզվեցին 1980 թվականին Իսլամական հեղափոխությունից հետո, երբ Եգիպտոսն ապաստան տվեց Իրանի գահընկեց արված շահ Մուհամմեդ Ռեզա Փահլավիին: Բացի այդ, երկկողմ հարաբերությունների վրա ազդել է Արաբական Հանրապետության և Իսրայելի միջև հաշտության համաձայնագրի ստորագրումը։ Հարաբերությունների կարգավորման ուղեգիծը երկրներն սկսել են միայն 2010թ.-ին:

Մայիսի 21-ին Օմանի սուլթան Հայսամ բեն Թարեկ Ալ Սայիդն այցելել էր Կահիրե և հանդիպում ունեցել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիի հետ։ Մեկ շաբաթ անց սուլթանության ղեկավարը պաշտոնական այցով ժամանել էր Թեհրան, որտեղ հանդիպել էր Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ։ Մայիսի 30-ին Իրանի կառավարության ներկայացուցիչը հայտարարել էր, որ Ռայիսին արտաքին գործերի նախարարությանը հանձնարարել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Եգիպտոսի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման համար:

ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները

Իրան

ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Իրանը հավատում է, որ այլ երկրների հետ ՀՀ փոխհարաբերությունները բացասական ազդեցություն չեն թողնի Իրանի հետ հարաբերությունների վրա. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Իրանը հավատում է, որ այլ երկրների հետ ՀՀ փոխհարաբերությունները բացասական ազդեցություն չեն թողնի Իրանի հետ հարաբերությունների վրա. ԻԻՀ դեսպան

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Իրանահայ խորհրդարանականները շնորհավորել են Մասուդ Փեզեշքիանին ընտրություններում հաղթանակի առթիվ

Քաղաքականություն

Իրանահայ խորհրդարանականները շնորհավորել են Մասուդ Փեզեշքիանին ընտրություններում հաղթանակի առթիվ

Հայ-իրանական սահմանին Իրանի քաղաքացուն ծեծելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՀՀ ՔԿ

Իրավունք

Հայ-իրանական սահմանին Իրանի քաղաքացուն ծեծելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՀՀ ՔԿ

ՀՀ ՆԳՆ-ից մեկնաբանել են հայ-իրանական սահմանային անցակետում Իրանի քաղաքացուն ծեծի ենթարկելու մասին լուրերը

Իրավունք

ՀՀ ՆԳՆ-ից մեկնաբանել են հայ-իրանական սահմանային անցակետում Իրանի քաղաքացուն ծեծի ենթարկելու մասին լուրերը

Իրանի նախագահը հայտարարել է, որ երկիրը չի ձգտում միջուկային զենք ստեղծել

Քաղաքականություն

Իրանի նախագահը հայտարարել է, որ երկիրը չի ձգտում միջուկային զենք ստեղծել

Թեհրանն առաջնահերթություն է տալու հարևանների հետ հարաբերությունների ամրապնդմանը. Իրանի նորընտիր նախագահ

Իրան

Թեհրանն առաջնահերթություն է տալու հարևանների հետ հարաբերությունների ամրապնդմանը. Իրանի նորընտիր նախագահ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում