Շիրակի մարզում ընթացքի մեջ է ամառային զորակոչը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Անի համայնքի ղեկավարի, մարզպետի աշխատակազմի, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Շիրակի մարզի պատասխանատուների հետ մասնակցել է մարզի Անի համայնքից զինծառայության մեկնող նորակոչիկներին ճանապարհելու արարողությանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանից, Մուշեղ Մուրադյանը ծառայության մեկնող տղաներին կոչ է արել չընկրկել խոչընդոտների առջև՝ մաղթելով խաղաղ և անփորձանք ծառայություն․ «Հայոց բանակը մեր անվտանգության երաշխավորն է, ևս մի քանի ժամ և դուք կստանձնեք այդ սուրբ պարտականությունը, կդառնաք մեր պաշտպանը։ Ցանկանում եմ, որ ծառայությունն անցի առանց փորձությունների, խաղաղ երկնքի տակ և առողջ ու կամքով առավել զորեղացած վերադառնաք ձեր օջախներ, ձեզ այնքան սպասող ծնողներին ու հարազատներին։ Սիրելի նորակոչիկներ, բոլորիդ բարի երթ, խաղաղ և անվտանգ ծառայություն, իսկ ծնողներին ու հարազատներին՝ համբերություն»։

Ըստ աղբյուրի՝ նորակոչիկները ստացել են նաև քահանայի օրհնությունը:

Նշվում է, որ Մուշեղ Մուրադյանը Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի, մարզպետի աշխատակազմի պատասխանատուների հետ ծաղիկներ է խոնարհել 44-օրյա պատերազմում հերոսացած Հրաչ Մահտեսյանի հուշաղբյուրի առջև, հարգանքի տուրք մատուցել քաջ հայորդու հիշատակին։

Հայերեն

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը