Դատախազության գործունեության դերն ու պատասխանատվությունը բազմապատկվում է. ՀՀ նախագահ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում վերջին տարիներին ընթացող շրջադարձային ժողովրդավարական բարեփոխումների և ժողովրդավարության ինստիտուտների ամրապնդման ֆոնին դատախազության գործունեության դերն ու պատասխանատվությունը բազմապատկվում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման դիրքորոշում հայտնեց Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ Հայաստանի Հանրապետության դատախազության հիմնադրման 105-ամյակին նվիրված «Դատախազության անկախությունը՝ որպես իրավունքի գերակայության երաշխավոր» թեմայով բարձր մակարդակի համաժողովում:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը նախ շնորհավորեց գլխավոր դատախազին և համակարգի բոլոր աշխատողներին՝ օրվա կապակցությամբ:

Նախագահն ընդգծեց՝ ՀՀ օրինականության և իրավակարգի պաշտպանության, ամրապնդման գործում անհնար է գերագնահատել դատախազության դերը: Եվ այս խնդիրների լուծման համար անհրաժեշտ է յուրաքանչյուր աշխատակցի անաչառ ու պատասխանատու ներդրումը: Խաչատուրյանը նկատեց՝ դատախազների գործունեության անկյունաքարը ՀՀ սահմանադրությունն է, իսկ հիմնական առաքելությունը երկրում սահմանադրականությունը, սահմանադրականության, ժողովրդավարության և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը

«ՀՀ անկախությունից ի վեր դատախազությունը, որպես միասնական համակարգ, անցել է կայացման դժվարին ճանապարհ՝ բախվելով բազմաթիվ արատավոր երևույթների: Բայց վերջին տարիներին մեր երկրում ընթացող շրջադարձային ժողովրդավարական բարեփոխումների և ժողովրդավարության ինստիտուտների ամրապնդման ֆոնին դատախազության գործունեության դերն ու պատասխանատվությունը բազմապատկվում է, քանի որ դատախազությունն այն կարևոր ինստիտուտներից է, որը պետք է դառնա այդ բարեփոխումների գլխավոր երաշխավորներից մեկը»,-ասաց նախագահը:

Նախագահի գնահատմամբ՝ դատախազությունը կուռ միասնական համակարգ է, որի արդյունավետ գործունեության գրավականը աշխատակիցների մասնագիտական փորձառությունը, արհեստավարժությունն ու անձնվեր աշխատանքն են: Միևնույն ժամանակ, Խաչատուրյանը վստահություն հայտնեց, որ համակարգի շարունակական համալրումը երիտասարդ և գիտակ իրավաբաններով ձևավորում է դատախազության որակյալ ներուժը՝ իր սահմանադրական լիազորությունների իրականացման համար:

Նախագահը օրվա առիթով նաև շնորհեց պետական պարգևներ: Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին շնորհվեց Արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդականի դասային ասիճան:

Հայերեն

Դյուսելդորֆում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսության մոտ ոստիկանական գործողություն է իրականացվել

Կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև

Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտության ֆոնին Եվրոպական կենտրոնական բանկը կրկին բարձրացրել է տոկոսադրույքները

Ռուսաստանի 26 խոշոր օդանավակայաններում սահմանափակվել է օդանավերի վառելիքով լիցքավորումը

Թրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները

ԱՄՀ-ն համաշխարհային տնտեսության համար օգտակար է որակել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև բանակցությունները

Ընդլայնվել են Գավառի համայնքի հողի և ջրի փորձաքննության լաբորատորիայի հնարավորությունները

Սևանի մշակույթի պալատի դահլիճի վերանորոգման ու վերազինման ծրագիրն ավարտվել է

Ֆրանսիայի նախագահն ու ԵՀ ղեկավարն աճող սպառնալիքների ֆոնին կոչ են արել ամրապնդել եվրոպական տիեզերական ոլորտը

Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը