ՀՀ կառավարությունը 1 մլրդ 598 միլիոն դրամ է հատկացրել Գեղարքունիքի ավտոճանապարհների հիմնանորոգման համար

1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 29-ի հերթական նիստում 2023 թվականի հիմնանորոգման ծրագրով նախատեսված գումարից 1 միլիարդ 598 միլիոն 856,9 հազար դրամ է հատկացվել՝ Գեղարքունիքի մարզում ճանապարհաշինական աշխատանքները շարունակելու կամ սկսելու համար։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության վարչությունից, 714 միլիոն 837,7 հազար դրամ է հատկացվել Մ-10, Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի 14 կիլոմետրանոց հատվածի հիմնանորոգման համար։

317 միլիոն 993,2 հազար դրամ է հատկացվել Մ-11, Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 3,7 կիլոմետր հատվածի հիմնանորոգման համար։

325 միլիոն 366 հազար դրամ է հատկացվել Հ-39, /Մ-10/ - Գավառ - /Մ-10/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 3,4 կիլոմետր հատվածի հիմնանորոգման համար։

240 միլիոն 660 հազար դրամ է հատկացվել ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքի փոստի շենքի մոտից դեպի Կիկլոպյան ամրոց տանող ճանապարհի 1.2 կմ երկարության հատվածի հիմնանորոգման համար։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ

ՌԴ-ից Հայաստան ժանտախտի ներբերումը կանխարգելելու նպատակով ստեղծված հանձնաժողովը անցկացրել է առաջին նիստը. իրավիճակը վերահսկողության ներքո է

Քննարկվել են ՀԷՑ-ի գործունեության ֆինանսավորման հնարավոր մեխանիզմներն ու դրանց կիրառման հեռանկարները

Իտալիան ՀՀ իրավասու մարմիններին է հանձնել հետախուզվող անձին

«Բարձրաձայն կարոտ». երգչուհի Վարդուհի Վարդանյանի 50-ամյակը նշվել է համերգային ծրագրով

Հոկտեմբերի 9-ի միջոցառումների անոնս

Բրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին

Հայաստանն ու Իրանը սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցության հուշագիր են ստորագրել

Կոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում

Իրանում հայտարարել են,  որ Հորմուզի նեղուցը փակ կմնա մինչև երկրի խնդիրների լուծումը