Հասարակական

Հանրապետությունում սպասվում է փոփոխական եղանակ. օդի ջերմաստիճանը հուլիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Հանրապետությունում սպասվում է փոփոխական եղանակ. օդի ջերմաստիճանը հուլիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հունիսի 29-ին և հունիսի 30-ի երեկոյան ժամերին, հուլիսի 1-ի գիշերը սպասվում է, հուլիսի 4-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հուլիսի 1-ի ցերեկը, 2-ին, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

29-06-yerevan.png (24 KB)

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝նշելով,որ օդի ջերմաստիճանը հուլիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև՝ նույնքանով կբարձրանա։

Մարզերում հունիսի 29-ի ցերեկը, հունիսի 30-ին, հուլիսի 1-ի և 4-ի ցերեկն առանձին շրջաններում, հուլիսի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում կդիտվի կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 30-ի երեկոյան և հուլիսի 1-ի գիշերն առանձին հատվածներում՝ ինտենսիվ։

Հունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 1-ին առանձին հատվածներում կտեղա նաև կարկուտ։ Հուլիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

29-06-armenia.png (277 KB)

Արցախում հունիսի 29-ին կդիտվի առանց տեղումների եղանակ, վաղը՝ անձրև և ամպրոպ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում