Բայդենը Սի Ծինփինին անվանել է «բռնակալ», Պեկինն արձագանքել է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Չինաստանի ղեկավար Սի Ծինփինին անվանել է «բռնակալ»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն՝ նշելով, որ Բայդենը նման հայտարարություն է արել Կալիֆորնիայում տեղի ունեցած միջոցառման ժամանակ, պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Պեկին այցից ընդամենը մեկ օր անց:

Բայդենն անդրադարձել է փետրվարին ԱՄՆ-ի կողմից Չինաստանի՝ ենթադրաբար լրտեսական օդապարիկի խոցման միջադեպին: Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ Սի Ծինփինը շատ է վրդովվել, երբ «լրտեսական սարքավորումներով լի» օդապարիկը խոցվել է, քանի որ տեղյակ չի եղել, որ օդապարիկն այնտեղ է:

«Դա լուրջ անհարմար դրություն է բռնակալների համար, երբ նրանք տեղյակ չեն , թե ինչ է կատարվել», - ասել է Բայդենը:

Չինաստանը բողոք է հայտնել Բայդենի այս խոսքերի դեմ: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Մաո Նինը դրանք անվանել է սադրանք:

«ԱՄՆ նախագահի խոսքերն անպատասխանատու են, հակասում են դիվանագիտական ​​էթիկայի կանոններին և բացահայտ սադրանք են: Չինաստանը խստորեն բողոքում է», - ասել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը:

Ըստ Չինաստանի՝ օդապարիկն օդերևութաբանական ուսումնասիրություններ էր կատարում ԱՄՆ-ի մայրցամաքային հատվածի երկնքում: Վաշինգտոնի պնդմամբ՝ օդապարիկը Չինաստանի կողմից հետախուզական տվյալներ հավաքելու ծրագրի մի մասին էր: Միջադեպի պատճառով այդ ժամանակ հետաձգվել էր Էնթոնի Բլինքենի ծրագրված այցը Պեկին:

Փոխարենը՝ ԱՄՆ պետքարտուղարը Չինաստան է այցելել հունիսի 18-19-ը: Նա հանդիպում է անցկացրել Սի Ծինփինի, Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցության կենտրոնական կոմիտեի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Վանգ Յիի և Չինաստանի արտգործնախարար Ցին Գանի հետ: Բայդենն այդ այցի արդյունքներով վստահություն էր հայտնել, որ երկու երկրների միջև հարաբերություններում առաջընթաց է ձեռք բերվել:

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին