ԱՌՖԻ ներդրումային ընկերությունը և Հայ-ամերիկյան բիզնես խորհրդը քննարկել են համատեղ համագործակցության հեռանկարները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ներդրումային քրաուդֆանդինգի առաջին հարթակի օպերատոր ԱՌՖԻ (Armenia Financed) ներդրումային ընկերության գործադիր տնօրեն Էդգար Էվոյանն ու խորհրդի անդամ Արթուր Դիլանյանը Լոս Անջելեսում հանդիպել են Հայ-ամերիկյան բիզնես խորհրդի նախագահ, Հայկական առևտրային ցանցի գործադիր խորհրդի անդամ Ալեք Բաղդասարյանի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպմանը Էդգար Էվոյանը ներկայացրել է հարթակի հնարավորություններն ու առավելությունները՝ շեշտելով, որ ԱՌՖԻ-ն ներդրումներ ներգրավելու նոր գործիք է, որն օգնելու է ՏՏ ստարտափերին, փոքր ու միջին ձեռնարկություններին բիզնեսում հաջողության հասնելու համար:

«ԱՌՖԻ-ի գաղափարը շատ լավն է և ունի ներուժ ներդրումային ոլորտում մեծ հաջողություններ գրանցելու համար: Աշխարհի տասը միլիոն հայությունը պետք է իմանան, որ կա նման հնարավորություն հայկական ընկերություններում ներդրումներ ներգրավելու ու եկամուտ ստանալու համար»,-հանդիպմանը նշել է Ալեք Բաղդասարյանը՝ հավելելով, որ առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել կրթական բաղադրիչին ու հայության համար կազմակերպել ներդրումային քարուդֆանդինգի վերաբերյալ անվճար դասախոսություններ:

ԱՌՖԻ ներդրումային ընկերության ներկայացուցիչները հանդիպել են նաև Հայ-ամերիկյան բիզնես խորհրդի շուրջ երկու տասնյակ ներկայացուցիչների հետ: Հանդիպման մասնակիցներին առավելապես հետաքրքրել են ներդրումներ կատարելու տարբերակներն ու հարթակում ներկայացվելիք բիզնես նախագծերի ոլորտները: Էդգար Էվոյանը նշել է, որ բացառությամբ շահումով խաղեր և ծխախոտ արտադրող ընկերությունների, մնացած բոլոր ոլորտների բիզնես նախագծերը կարող են դիմել հարթակին և հայտ ներկայացնել ներդրումային քրաուդֆանդինգի մասնակցելու համար:

Հայաստանում ներդրումային քրաուդֆանդինգի առաջին հարթակի նպատակն ու առաքելությունն է նպաստել Հայաստանի տնտեսության աճին և զարգացմանը՝ հզորացնելով ստարտափներին և փոքր ու միջին ձեռնարկություններին (ՓՄՁ)՝ ապահովել ֆինանսավորում շահութաբեր նախագծերի համար։ ԱՌՖԻ հարթակի գործունեությունը մեկնարկելու է օգոստոսի վերջին: Մինչ այս պահը ԱՌՖԻ-ին են դիմել ավելի 260 ընկերություններ, որոնցից տասը ընկերություն հաստատվել են ներդրումային կոմիտեի կողմից ու շուտով կներկայացվեն հարթակում:

Հայերեն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում