Սպորտ

Հաստատվել է Հայաստան-Լատվիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը

1 րոպեի ընթերցում

Հաստատվել է Հայաստան-Լատվիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրո-2024-ի ընտրական փուլի Հայաստան-Լատվիա հանդիպումը կսպասարկի մրցավարական անձնակազմը Սլովակիայից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Հանդիպման մրցավար է նշանակվել Պետեր Կրալովիչը։ Մրցավարի օգնականներն են Միլան Շտրբոն և Տոմաշ Վորելը, 4-րդ պաշտոնյան է Մարտին Դոհալը։

VAR-ի մրցավար է նշանակվել Սյորեն Ստորկսը (Գերմանիա), VAR-ի մրցավարի օգնական՝ Պասկալ Մյուլլերը (Գերմանիա):

Հայաստան-Լատվիա հանդիպումը կկայանա հունիսի 19-ին՝ Երևանի ժամանակով ժամը 20։00-ին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում