Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալեքսանդր Լուկաշենկոյին

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալեքսանդր Լուկաշենկոյին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում նշված է.

«Ընդունեք սրտանց շնորհավորանքներս այս նշանակալի օրվա՝ Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով։

Վերջին երեք տասնամյակների ընթացքում փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հայ-բելառուսական միջպետական հարաբերությունները նշանավորվել են տարբեր ոլորտներում փոխշահավետ և արդյունավետ համագործակցության առաջանցիկ զարգացմամբ։

Համոզված եմ, որ հայ-բելառուսական համագործակցությունն էլ ավելի խորացնելու փոխադարձ ձգտումը, բարձր և բարձրագույն մակարդակներում ակտիվ երկխոսությունը այսուհետ ևս կնպաստեն երկկողմ օրակարգի ամրապնդմանն ու ընդլայնմանը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում արդյունավետ համագործակցությանը՝ ի շահ Հայաստանի և Բելառուսի ժողովուրդների։

Մեր ժողովուրդների համար այս նշանակալի օրը մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հաջողություն և ամենայն բարիք, իսկ Բելառուսի բարեկամ ժողովրդին՝ ամենայն բարիք և բարգավաճում»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում