«UX/UI Դիզայն» անվճար դասընթաց՝ երևանամերձ մարզերի երիտասարդների համար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF)` Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հետ համագործակցությամբ հայտարարում է «UX/UI Դիզայն» անվճար դասընթաց՝ երևանամերձ մարզերի երիտասարդների համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մասնակցության համար անհրաժեշտ է մինչև հունիսի 16-ը լրացնել առցանց հայտաձևը: Դասընթացը կմեկնարկի հունիսի 19-ին:

Դասընթացի արդյունքում մասնակիցները կսովորեն ստեղծել ինտերֆեյսի արդյունավետ դիզայն, աշխատել UX տարրերի հետ, մշակել իրենց սեփական UX/UI նախագիծը՝ օգտագործելով UX/UI դիզայնի գործիքները:

Մասնակցել կարող են երևանամերձ մարզերի 15-ից 29 տարեկան երիտասարդներն, ովքեր ունեն համակարգչային գիտելիքներ և անգլերենի միջին մակարդակի իմացություն:

Մասնակիցները դասընթացի մեկնարկից 2 շաբաթ անց կհանձնեն միջանկյալ թեստ և միայն բարձր արդյունքների դեպքում կշարունակեն մասնակցությունը:

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում