Հայաստանում շինարարության ծավալն աճել է 16 տոկոսով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին իրականացվել է 94 մլրդ 869.3 մլն դրամի շինարարություն՝ նախորդ տարվա առաջին 4 ամիսների նկատմամբ աճելով շուրջ 16 տոկոսով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին են վկայում Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Ընդ որում՝ շինարարության 13.5 տոկոսն իրականացվել է պետբյուջեի միջոցների հաշվին՝ 12 մլրդ 790.3 մլն դրամի, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ պակաս է 31.4 տոկոսով: Համայնքների միջոցների հաշվին իրականացվել է ընդհանուր շինարարության 3.8 տոկոսը՝ 3 մլրդ 641.6 մլն դրամի՝ 2022-ի առաջին 4 ամիսների նկատմամբ աճելով 79.8 տոկոսով:

Իսկ մարդասիրական օգնության միջոցների հաշվին հունվար-ապրիլին իրականացվել է շինարարության 1.2 տոկոսը՝ 1 մլրդ 174.3 մլն դրամ ծավալով:

Տարվա առաջին 4 ամսին իրականացված ընդհանուր շինարարության 59.5 տոկոսն էլ իրականացվել է կազմակերպությունների միջոցների հաշվին՝ շուրջ 56 մլրդ 418.9 մլն դրամի: Բնակչության միջոցների հաշվին իրականացվել է շինարարության 22 տոկոսը՝ 20 մլրդ 844.2 մլն դրամի:

Հայերեն Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում