Հրշեջները մարել են Երևանի Արշակունյաց պողոտայում բռնկված հրդեհը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 4-ին, ժամը 12:45-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում գտնվող «ՍԱՍ ֆուդ կորտ»-ի 2-րդ հարկից ծուխ է նկատվում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների չորս մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արշակունյաց պողոտայի թիվ 11/1 հասցեում գտնվող «ՍԱՍ ֆուդ կորտ»-ի ծխատար խողովակում։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 13։14-ին, մարվել՝ 13։24-ին։ Ծխատար խողովակում այրվել է կուտակված յուղի նստվածք։

Հայերեն Русский

Ջո Բայդենը Սպիտակ տան մուտքի առաջ ողջունել է Դոնալդ Թրամփին՝ մինչ վերջինիս երդմնակալության արարողությունը

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի մասնակցի Դոնալդ Թրամփի երդմնակալությանը

Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնության առաջատարն անփոփոխ է

Դոնալդ Թրամփի հազարավոր աջակիցներ հերթ են կանգնել նրա երդմնակալության արարողությանը հետևելու համար

ՀՀ և ԻԻՀ ԱԳ փոխնախարարներն ընդգծել են միմյանց արտաքին քաղաքական առաջնահերթությունների նկատմամբ փոխադարձ հարգանքը

Ռաֆայել Երիցյանը չի ընտրվել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Դոնալդ Թրամփին երդմնակալության կապակցությամբ

Շախմատի կանանց առաջնությունում նոր առաջատար կա

Հայաստանի ֆուտբոլի թիմն ընկերական խաղ կանցկացնի Չեռնոգորիայի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրենքի նախագիծը