Գրիգոր Մինասյանը 22 ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է դատաիրավական բարեփոխմաների հետ կապված հարցեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, նախարարի տեղակալները, «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի աշխատակազմը` Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի և Դատաիրական բարեփոխումների ռազմավարության մշտադիտարկման հասարակական խմբի անդամ հանդիսացող քաղաքացիական հասարակության տասնյակ ներկայացուցիչների հետ ունեցել են հանդիպում՝ նվիրված Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության մշտադիտարկմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արդարադատության նախարարությունից, քննարկմանը ներկայացվել են Դատաիրական բարեփոխումների ռազմավարությամբ 2022 թվականին և 2023 թվականի առաջին կիսամյակում կատարված միջոցառումները և նախարարության նոր նախաձեռնությունները` կապված հրապարակային ծանուցումների նոր համակարգի ներդրման, «Արդարադատության ակադեմիայի մասին» նոր օրենքի նախագծի, Դատավորների էթիկայի և վարքագծի հարցերով նոր խորհրդատվական հանձնաժողովի ստեղծման, գումարի բռնագանձման գործերը նոտարներին փոխանցելու նախաձեռնության, գործող դատավոր, դատախազ, քննիչների բարեվարքության պարբերական ստուգման կառուցակարգերի ներդրման, «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի նախագծի փաթեթի, ինչպես նաև փաստահավաք կառույցի ստեղծան ուղղությունների հետ:

Քննարկման ընթացքում հնչել են կարևոր դիտարկումներ և առաջարկություններ` նախատեսվող փոփոխություններն առավել կատարեգործելու համար:

Միջոցառումը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի` ԳԼԿ III «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի և Արդարադատության նախարարության ու «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի հետ սերտ համագործակցության շրջանակում:

Հայերեն

Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը

Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին

Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի

ՌԴ-ի կողմից Կիևին հասված հարվածների հետևանքով վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատան շենքը

Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում Մուրացանի փողոցում կրակոցների մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ

Իրանը բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել Քուվեյթին

ԱՄՆ-ն հերթական ավիահարվածներն է հասցրել Իրանին

ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին

Հայաստանում ինձ զգում եմ այնպես, ինչպես դրախտում. Սև Օհանյան