Միջանցքի հարցը Հայաստանի համար կարմիր գիծ է, այդ հարցը չի քննարկվելու․ Մհեր Գրիգորյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցի շուրջ Հայաստանը մշտապես պատրաստ է խոսել, իսկ միջանցքի հարց չի քննարկվելու. դա կարմիր գիծ է Հայաստանի համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ փոխվարչապետն ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։

Փոխվարչապետը նշեց, որ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքի մեկնարկի պահից անձամբ ինքը և պաշտոնական Երևանը մշտապես տեղեկացրել են բոլորին, որ Հայաստանը պատրաստ է քննարկել ապաշրջափակման հարցերը՝ կարևորագույն երկու կոնցեպտի շրջանակում:

«Առաջինն այն է, որ ենթակառուցվածքները, որոնց մասին մենք խոսում ենք, պետք է լինեն Հայաստանի սուվերեն ենթակառուցվածքներ, և երկրորդ՝ դրանց վրա ամբողջությամբ պետք է տարածվի Հայաստանի Հանրապետության իրավազորությունը: Այս սկզբունքների շրջանակներում մենք միշտ պատրաստ ենք եղել, և հիմա էլ պատրաստ ենք թեմայի զարգացմանը և, ի վերջո, ապաշրջափակմանը, ինչը իմ կարծիքով կարևոր նշանակություն ունի նաև Հայաստանի համար: Իսկ միջանցքի հարց չի քննարկվելու, դա մեզ համար կարմիր գիծ է »,- ասաց Գրիգորյանը:

Անդրադառնալով այն հարցին՝ արդյոք ապաշրջափակումից հետո մաքսային հսկողությունը կարո՞ղ է իրականացվել միջազգային կազմակերպության միջոցով, Մհեր Գրիգորյանը նշեց, որ նման քննարկում այս պահին չկա օրակարգում, գաղափարներ շրջանառվել են, բայց մշակված ձևաչափ այդ հարցի վերաբերյալ այս պահին չկա:

Հայերեն العربية English Русский Türkçe

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն