Պաշտոնական

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցում է Եվրասիական տնտեսական համաժողովին

2 րոպեի ընթերցում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցում է Եվրասիական տնտեսական համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցում էԵվրասիական տնտեսական համաժողովին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, համաժողովի շրջանակներում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «ԵԱՏՄ առաջնահերթություններ 2030+» քննարկմանը, որին մասնակցում էին նաև Բելառուսի Հանրապետության փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոն, Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ Սերիկ Ժումանգարինը, Ղրղզստանի Հանրապետության փոխվարչապետ Ադիլբեկ Կասիմալիևը, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Սերգեյ Գլազևը:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ փոխվարչապետը միջոցառման ընթացքում խոսել է ԵԱՏՄ ռազմավարական նպատակների մասին՝ կարևորելով անդամ պետությունների կայուն զարգացումը և ընդգծելով այդ հարցում մարդկային կապիտալի դերը:

Նշվում է, որ փոխվարչապետը ներկա է գտնվել «Կանաչ Եվրասիա» միջազգային մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությանը, որի շրջանակներում հանդես է եկել շնորհավորական խոսքով և հաղթողներին հանձնել մրցանակներ: Պարգևատրվողներին մրցանակներ են հանձնել նաև Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Բելառուսի Հանրապետության փոխվարչապետ Իգոր Պետրեշենկոն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում