Կարող եմ ապացուցել, որ երբեք որևէ մեկին Հայաստանի տարածքով միջանցք չեմ խոստացել․ վարչապետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կարող է ապացուցել, որ երբեք որևէ մեկին Հայաստանի Հանրապետության տարածքով միջանցք չի խոստացել և ոչ էլ թույլ է տվել, որ այդպիսի տպավորություն ստեղծվի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այս հայտարարությունը արեց Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ։

«Ընդդիմադիր մեր գործընկերները երկար ժամանակ տանում են մի այսպիսի խոսույթ, որ ես պատերազմի ժամանակ բանակցությունների ընթացքում խոստացել եմ միջանցք և հիմա չեմ տալիս այդ միջանցքը, դրա համար էսկալացիաներ են տեղի ունենում և իրավիճակը անկայուն է։

Ես անում եմ պատասխանատու հայտարարություն ի լուր ամբողջ աշխարհի։ Ես կարող եմ ապացուցել երդվյալ ատենակալների ձևաչափով, որ ես երբեք որևէ մեկին Հայաստանի Հանրապետության տարածքով միջանցք ոչ խոստացել եմ, ոչ էլ թույլ եմ տվել, որ տպավորություն ստեղծվի, որ ես նման բան եմ ուզում անել։ Ես չեմ ասում սա ամբիոնից որպես քաղաքական հայտարարություն։ Ես ասում եմ, որ սա կարող եմ ապացուցել, որ դրան առարկություն այլևս չի կարող լինել։ Այլ բան, որ կան նյութեր, որ կարող եմ իմ որոշմամբ ապագաղտնիացնեմ, բայց դե հասկանում ենք, որ դա մենակ ինձ հետ կապված չի»,- ընդգծեց վարչապետ։

Հայերեն العربية Français Русский

Ֆրանսիայում հարյուրավոր հրշեջներ փորձում են հանգցնել անտառային հրդեհը

Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարողի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք

Ռուսաստանի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ

Եվրոպայում արտակարգ շոգի պատճառով առնվազն 10 հազար մարդ է մահացել

Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Իրանը երբեք չի խախտել ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագիրը

Երևանում 5-րդ անգամ կանցկացվի «Գարեջրի օրեր» փառատոնը

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի․ սպասվում են անձրևներ և կարկուտ

Շարունակվում է աշխատանքը հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթի վրա. Կալաս

Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ պատժամիջոցները չեն վերացվի, մինչև Իրանը չհրաժարվի իր միջուկային ծրագրից