Հայաստան

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարողի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք

1 րոպեի ընթերցում

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարողի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք

Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «ԷԴԳԱՐ ՕԻԼ» ՍՊԸ֊ին պատկանող լցակայանում (Հասցե՝ Կոտայքի մարզ, Պռոշյան համայնք, Գևորգ Չաուշի 13)։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՇՎՏՄ-ի տարածած հաղորդագրությունից, դտուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է լցակայանի հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։

Ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ  և սահմանված ժամկետում վերացնել խախտումը։

Հայտնաբերված խախտումների հիմքով տնտեսվարող սուբյեկտը օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում