Տնտեսություն

Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները

2 րոպեի ընթերցում

Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները

Ալբանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը. (նստավայրը՝ Աթենք) հանդիպել է Ալբանիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, նախկին արտաքին գործերի նախարար Իգլի Հասանիի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է դեսպանության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան–Ալբանիա երկկողմ հարաբերությունների զարգացման, միջխորհրդարանական կապերի հաստատման և համագործակցության նոր ձևաչափերի ձևավորման հնարավորությունները։ 

Դեսպանը շնորհակալություն է հայտնել Իգլի Հասանիին՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Երևանում անցկացնելու հարցում Ալբանիայի ցուցաբերած աջակցության համար և ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի վերջին զարգացումները, այդ թվում՝ Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացը, Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորումը և Հայաստանի եվրոպական ուղղությունը։

Իգլի Հասանին ողջունել է միջխորհրդարանական համագործակցությունն ակտիվացնելու նախաձեռնությունը՝ պատրաստակամություն հայտնելով նպաստել Հայաստանի ԱԺ համապատասխան հանձնաժողովների հետ կապերի հաստատմանը։ Նա կարևորել է նաև երկու երկրների միջև ուղիղ օդային հաղորդակցության, ազատականացված վիզային ռեժիմի, առևտրատնտեսական կապերի և գործարար շփումների զարգացումը։

Զրուցակիցները քննարկել են նաև հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները։

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում