Սպորտ

«Միլան»-ի նախկին հարձակվողը պայմանագիր է կնքել «Նոա»-ի հետ

1 րոպեի ընթերցում

«Միլան»-ի նախկին հարձակվողը պայմանագիր է կնքել «Նոա»-ի հետ

22-ամյա կենտրոնական հարձակվող Մարկո Լազետիչը պայմանագիր է ստորագրել Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել «Նոա»-ի մամուլի ծառայությունը։

Սերբ ֆուտբոլիստն իր կարիերան սկսել է «Ցրվենա Զվեզդա»-ում։ Հայրենիքում կրկնակի չեմպիոն և մեկ անգամ էլ Սերբիայի Գավաթակիր դառնալուց հետո 2022 թվականին Մարկո Լազետիչը տեղափոխվել է իտալական «Միլան», որի կազմում դարձել է Իտալիայի չեմպիոն։

Մարկո Լազետիչն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև նիդերլանդական «Ֆորտունա Սիտարդ», սերբական «Բաչկա Տոպոլա», ավստրիական «Ալթախ» ակումբներում։ Մարկոյի վերջին ակումբը եղել է շոտլանդական «Աբերդին»-ը, որտեղից էլ «Նոա»-ն գնել է խաղացողի տրանսֆերը։

Հարձակվողը երևանյան ակումբում կկրի 8 համարի խաղաշապիկը։ 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում