Քաղաքականություն

Արցախի նախագահի հայտարարության մեջ Բաքվի հետ երկխոսելու հստակ դիրքորոշում կա․ Հակոբ Արշակյան

1 րոպեի ընթերցում

Արցախի նախագահի հայտարարության մեջ Բաքվի հետ երկխոսելու հստակ դիրքորոշում կա․ Հակոբ Արշակյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն անդրադարձավ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ մայիսի 23-ի ուղերձին՝ նշելով, որ Արցախի նախագահի հայտարարության մեջ հստակ դիրքորոշում կա Բաքվի հետ երկխոսելու վերաբերյալ։

«Արցախի նախագահի հայտարարության մեջ հստակ դիրքորոշում կա, որ իրենք պատրաստ են խոսել Բաքվի հետ այն հարցերի շուրջ, որոնք վերաբերում են արցախցիների անվտանգությանն ու իրավունքներին, ու սա շատ կարևոր մոտեցում է։ Այդպես էլ պետք է լինի, իրենք պետք է խոսեն Արցախի ժողովրդի իրավունքներից և անվտանգությունից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արշակյանը։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ուղերձ է հղել առկա արտաքին ու ներքին մարտահրավերների վերաբերյալ՝ արցախցիներին կոչ անելով չվհատվել և պատրաստ լինել պայքարի շարունակությանը՝ մի կողմ թողնելով ներքին տարաձայնությունները և մեկ բռունցքի պես վճռական կերպով ծառայել նույն նպատակին՝ Արցախի ամրացմանն ու զարգացմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում