Հասարակական

Հանրապետության տարածքում սպասվում է փոփոխական եղանակ

1 րոպեի ընթերցում

Հանրապետության տարածքում սպասվում է փոփոխական եղանակ

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մայիսի 18-ի ցերեկը, մայիսի 19-ին, 22-ին, 23-ին հնարավոր է, 20-ին, 21-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝նշելով,որ օդի ջերմաստիճանը մայիսի 18-ին, 19-ին աստիճանաբար կբարձրանա 2-6 աստիճանով, մայիսի 20-ի, 21-ի ցերեկային ժամերին կնվազի 5-7 աստիճանով։

Մարզերում մայիսի 18-ի և մայիսի 19-ի ցերեկը, 22-ին, 23-ին առանձին շրջաններում, 20-ին, 21-ին շրջանների զգալի մասում կդիտվի կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 20-ին, 21-ին առանձին հատվածներում՝ ինտենսիվ։

Մայիսի 18-ին, 19-ին առանձին հատվածներում հնարավոր է մառախուղ, մայիսի 18-23-ը՝ նաև կարկուտ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:

Արցախում մայիսի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ անձրև և ամպրոպ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում