Բրյուսելում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և Շառլ Միշելի հանդիպումը
1 րոպեի ընթերցում
![Բրյուսելում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և Շառլ Միշելի հանդիպումը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/05/1110901.jpg)
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախօրեին Հայաստանի վարչապետն առանձին հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահի հետ։
Մայիսի 14-ին Շառլ Միշելն արդեն հանդիպել է Իլհամ Ալիևի հետ։