Հասարակական

Մեկնարկեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչ փուլը. Բրյունետը ելույթ կունենա 17 համարի ներքո. ՈւՂԻՂ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում մայիսի 13-ինմեկնարկեց «Եվրատեսիլ 2023» երգի միջազգային մրցույթի եզրափակիչը: Հայաստանի պատվիրակ Բրյունետը «Future Lover» երգով հանդես կգա 17-րդ համարի ներքո:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթի եզրափակիչը հեռարձակվում է Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում: Այն մեկնաբանում են Հրաչուհի Ութմազյանն ու Համլետ Առաքեյանը:

Եզրափակիչում Հայաստանից զատ հանդես են գալիս Ավստրիան, Պորտուգալիան, Շվեյցարիան, Լեհաստանը, Սերբիան, Ֆրանսիան, Կիպրոսը, Իսպանիան, Շվեդիան, Ալբանիան, Իտալիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Չեխիան, Ավստրալիան, Բելգիան, Մոլդովան, Ուկրաինան, Նիդերլանդները, Նորվեգիան, Գերմանիան, Լիտվան, Իսրայելը, Սլովենիան, Խորվաթիան, Միացյալ Թագավորությունը:

Բրյունետի օգտին քվեարկելու համար հարկավոր է 17 թիվն ուղարկել Ձեր երկրում առանձնացված կարճ համարին:

Մեկ հեռախոսահամարից հնարավոր է քվեարկել 20 անգամ: Քվեարկության կարգի մանրամասներին ծանոթանալու համար հետևեք մրցույթին ձեր երկրում այն հեռարձակող հեռուստաընկերությամբ:

Եզրափակչում քվեարկում են մրցույթի բոլոր մասնակից երկրները: Այլ պետություններից քվեարկելու համար հարկավոր է այցելել www.esc.vote կայք:

Հայաստանից Բրյունետի օգտին քվեարկել հնարավոր չէ: Մյուս մասնակիցների օգտին քվեարկելու համար Հայաստանում գործում է 1004 կարճ հեռախոսահամարը։

Հայաստանից քվեարկության արդյունքները հայտնելու է «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթողը՝ Հայաստանի պատվիրակ Մալենան:

Բրյունետի «Future Lover» երգը, որը մրցույթի YouTube-յան պաշտոնական ալիքում այս տարվա ամենադիտված տեսահոլովակն է, բանաստեղծական շնչով անհասցե նամակ է: «Մի օր համացանցում ինձ ոգեշնչող մի պարզ ու գեղեցիկ գրառում տեսա. տողերն անմիջապես մեղեդի դարձան ու նոր զգացմունքներ արթնացրին։ Երգն այն մասին է, որ կյանքի ընթացքում բոլորս փնտրում ենք այն մեկին` ապագա սիրեցյալին, ով կդառնա մեր երազանքների, իդեալների, վախերի մարմնավորումը»,-նշում է երգչուհին:

Հայերեն

Զելենսկին ավարտել իր այցը Թուրքիա և ուղևորվել Ալբանիա

Զելենսկին հայտնել է, որ Ստամբուլում 4 պատվիրակությունների հանդիպումը կկայանա երեկոյան կամ մայիսի 16–ին

Ջրասուզակները Սև ծովում ավելի քան 5500 սուզում են կատարել՝ մազութի հավաքման համար

Գազայի Խան Յունիս քաղաքում գիշերվա ընթացքում ավիահարվածների հետևանքով 54 մարդ է զոհվել

Գետարգել-Ջրվեժ  ավտոճանապարհին  բախված ավտոմեքենաներից մեկի վարորդը հոսպիտալացվել է

ԱՄՆ–ն նոր պատժամիջոցներ է սահմանել «Հեզբոլլահ»-ի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ

Ալեն Սիմոնյանն Ղազախստանում այցելել է քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի «Ալժիր» հուշահամալիր

Զախարովան հայտարարել է, որ Ստամբուլում գտնվող ռուսական պատվիրակությունը պատրաստ է աշխատանքի

Նիկոլ Փաշինյանը Տիրանայում հանդիպում է ունեցել Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ

Մեդիաները ձևավորում են մարդկանց ընկալումները. ԶԼՄ-ների դերի թեմայով քննարկում՝ Կայուն զարգացման միջազգային համաժողովի շրջանակում