Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանն Ղազախստանում այցելել է քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի «Ալժիր» հուշահամալիր

1 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանն Ղազախստանում այցելել է քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի «Ալժիր» հուշահամալիր

Ղազախստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի «Ալժիր» հուշահամալիր, որտեղ իր հարգանքի տուրքն է մատուցել 1930-1950 թվականների բռնաճնշումների ժամանակահատվածում ճամբար աքսորված կանանց հիշատակին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից,  ըստ թանգարանի տվյալների՝ բանտարկվածների թվում եղել են նաև շուրջ 80 հայ կանայք: Ալեն Սիմոնյանը ծաղիկներ է դրել նաև հայ կանանց հիշատակին նվիրված հուշակոթողին:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրառում է կատարել թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում