Գրիգոր Մինասյանը ընդգծել է արդարադատության ոլորտում հայ-ռուսական համագործակցության կարևորությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը ելույթով է հանդես եկել Պետերբուրգյան 11-րդ միջազգային իրավաբանական ֆորումի շրջանակներում մասնակից արդարադատության նախարարների բաց հանդիպմանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արդարադատության նախարարությունից, Գրիգոր Մինասյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոյին՝ Պետերբուրգյան 11-րդ միջազգային իրավաբանական ֆորումը բարձր մակարդակով կազմակերպելու համար, ինչպես նաև ընդգծել՝ Ֆորումի և արդարադատության նախարարների հանդիպման ընթացքում պետությունների արդարադատության ոլորտի գերատեսչությունների միջև երկկողմ ու բազմակողմ համագործակցության ամրապնդման կարևորությունը:

Նախարարն ընդգծել է Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում տեղի ունեցող բարեփոխումների կարևորությունը և նշել, որ 2022 թվականից գործարկվել է Հակակոռուպցիոն դատարանը, ներկայացրել է դատարանի գործունեության տեսլականը, առաքելությունը, ինչպես նաև իրավասության շրջանակը:

Գրիգոր Մինասյանը հայտնել է, որ 2024 թվականի հունվարի 1-ից գործելու է նաև առանձնացված Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը։ Դատական ակտերի հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումների համատեսքստում նախարարը նշել է, որ ՀՀ-ն գործուն քայլեր է ձեռնարկել դատական ակտերի հարկադիր կատարման ոլորտում ամբողջական ավտոմատացված համակարգի ներդրման ուղղությամբ և այս համատեքստում ընդգծել, որ ներկայումս հարկադիր կատարման ծառայությունում փաստաթղթաշրջանառության գործընթացներն իրականացվում են էլեկտրոնային եղանակով։

Գրիգոր Մինասյանն անդրադարձ է կատարել նաև Հայաստանում պրոբացիայի ինստիտուտի բարեփոխումներին և ներկայացրել է էլեկտրոնային պրոբացիայի (e-probation) կառավարման հարթակի առանձնահատկությունները, որի նպատակն է փաստաթղթաշրջանառության կրճատումը, Պրոբացիայի ծառայության թափանցիկ և հաշվետու գործելաոճի ապահովումը և այլն: Պետերբուրգյան 11-րդ միջազգային իրավական ֆորումը կրում է «Ինքնիշխանությունը իրավունքում» խորագիրը և միջոցառմանը մասնակցել են շուրջ 46 երկրների նախարարներ:

Հայերեն Français Русский

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

Մոսկվայում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով

Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար. Փաշինյան