Պաշտոնական

Վարչապետը ողջունել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահի՝  Հայաստան այցելելու նախաձեռնությունը

1 րոպեի ընթերցում

Վարչապետը ողջունել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահի՝  Հայաստան այցելելու նախաձեռնությունը

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Չեխիայում գտնվող Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, զրուցակիցները կարևորել են երկու երկրների խորհրդարանականների միջև համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանը, ինչպես նաև միջազգային կառույցներում փոխգործակցությանը միտված քայլերը: Մարկետա Պեկարովա Ադամովան տեղեկացրել է, որ նախատեսում է առաջիկայում այցելել Հայաստան` երկկողմ բարեկամական խմբի պատգամավորների ուղեկցությամբ:

Ըստ աղբյուրի՝ վարչապետ Փաշինյանը ողջունել է նախաձեռնությունը և հավելել, որ Հայաստանը շահագրգիռ է տարբեր ուղղություններով ընդլայնելու կապերը Չեխիայի հետ:

Նշվում է, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության գործունեությանը և այլ թեմաների:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում