Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ապրիլի 24-ի ցերեկը, ապրիլի 25-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ։ Ապրիլի 26-28-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 29-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։

Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, նշելով, որ օդի ջերմաստիճանն ապրիլի 24-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով, 25-27-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Մարզերում ապրիլի 24-ի ցերեկը շրջանների զգալի մասում, ապրիլի 25-ի գիշերն առանձին շրջաններում կլինի անձրև և ամպրոպ։ Ապրիլի 25-ի, 26-29-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ արևմտյան 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ կդիտվի քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:

Արցախում ապրիլի 24-ին և 25-ին սպասվում է անձրև և ամպրոպ։

Հայերեն Русский