Սփյուռք

Մեր պատմության այս վճռորոշ շրջանում համազգային համախմբումը հրամայական է, այլընտրանք չունենք. Արամ Ա կաթողիկոս

1 րոպեի ընթերցում

Մեր պատմության այս վճռորոշ շրջանում համազգային համախմբումը հրամայական է, այլընտրանք չունենք. Արամ Ա կաթողիկոս

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճակատագրական է մեր ազգի պատմության ներկայիս հանգրվանը, անորոշ է Արցախի ու Հայաստանի առջև բացված հորիզոնը։ Այլ կերպ հնարավոր չէ բնութագրել հայ ազգի ներկայիս վիճակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Անթիլիասի Մայրավանքում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության զոհերի ոգեկոչման ժամանակ իր խոսքում նշել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսը:

Արամ Առաջինը նկատել է, որ Ապրիլ 24-ը հայի պահանջատիրական պայքարի, վերարժևորման օր է: Նա բոլոր հայերին կոչ արեց համախմբվել՝ նկատելով, որ Հայաստանին, Արցախին, ամբողջ հայությանը սպառնացող վտանգներին միայն համազգային համախմբմամբ կարելի է դիմադրել:

«Մեր պատմության այս վճռորոշ շրջանում համազգային համախմբումը հրամայական է, այլընտրանք չունենք: Պետք է ճիշտ կողմնորոշվենք: Բոլորս պատմության առջև նույն պատասխանատվությունն ունենք՝ անվերապահորեն լինել Արցախի և Հայաստանի կողքին: Դա է պահանջում ազգային ինքնագիտակցությունը, իրական հայրենասիրությունը»,- պատգամել է Արամ Առաջինը:

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում