Սպորտ

Ծանրամարտի Եվրոպական ֆեդերացիայի տեխնիկական կոմիտեի անդամը վստահ է` Երևանը կարող է հյուրընկալել ԵԱ-ն ևս մեկ անգամ

1 րոպեի ընթերցում

Ծանրամարտի Եվրոպական ֆեդերացիայի տեխնիկական կոմիտեի անդամը վստահ է` Երևանը կարող է հյուրընկալել ԵԱ-ն ևս մեկ անգամ

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի Եվրոպական ֆեդերացիայի բժշկական կոմիտեի նախագահ և տեխնիկական կոմիտեի անդամ Դուն Տրիգվեն հրաշալի է գնահատում Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության կազմակերպվածությունը և այն կարծիքին է, որ Հայաստանն ունակ է ևս մեկ անգամ հյուրընկալել ԵԱ-ն:

«Սա իմ առաջին այցելությունն է Հայաստան: Երկիրն իսկապես հրաշալի է, և Երևանն էլ գեղեցիկ քաղաք է: Իսկ ինչ վերաբերում է մրցաշարի կազմակերպվածությանն, ապա այն անթերի է կազմակերպված: Մրցման առաջին օրվանից մինչ այժմ մենք բավարարված ենք ամեն ինչով»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Տրիգվեն:

Մասնագետը վստահ է` Երևանն ունակ է ևս մեկ անգամ հյուրընկալել Եվրոպայի առաջնությունը:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը ընթանում է Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամն է, որ Երևանն ընդունում է նման խոշորամասշտաբ մրցաշար: Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Առաջնությանը մասնակցում են մոտ 40 երկրի 500-ից ավել մարզիկներ: Ընդհանուր պատվիրակությունների թիվը գերազանցում է 1000-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում