Տարածաշրջանային

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ռազմական ոլորտի գնումների ցանցի նկատմամբ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ռազմական ոլորտի գնումների ցանցի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել Իրանի ռազմական գնումների ցանցի հետ կապված 1 ֆիզիկական անձի և 6 կազմակերպությունների նկատմամբ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղարության տարածած հայտարարությունը:

«Միացյալ Նահանգները վճռականորեն հավատարիմ է մնում Իրանի ռազմական ծրագրերը և նրա գնումների ցանցերը խափանելուն ուղղված գործողություններ ձեռնարկելուն», - նշված է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի անունից տարածված հայտարարությունում:

Հաղորդվում է, որ Իրանում, Չինաստանում և Մալայզիայում տեղակայված այդ ֆիզիկական և իրավաբանական անձինք աջակցել են ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ գտնվող իրանական Pardazan System Namad Arman (PASNA) ընկերության գնումների գործունեությանը: Ըստ ԱՄՆ պետքարտուղարության՝ նշված ընկերությունը կապված է Իրանի պաշտպանության նախարարության և զինված ուժերի լոգիստիկայի հետ:

«Այս ցանցը PASNA-ին հնարավորություն է տվել ձեռք բերել էլեկտրոնային բաղադրիչներ, ներառյալ՝ անօդաչու թռչող սարքերում (ԱԹՍ) օգտագործվող բաղադրիչներ, հիմնականում ՉԺՀ-ում տեղակայված օտարերկրյա մատակարարներից: Իրանի կողմից զենքի տարածումը ապակայունացնում է Մերձավոր Արևելքը և ոչ միայն, և մենք կշարունակենք աշխատել դաշնակիցների և գործընկերների հետ՝ հակազդելու նման գործունեությանը», - հայտարարել է Բլինքենը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում